ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Հինդուի մարմնավորումը կամ սարդ աղջիկը



Աղջիկը ծնվել է իր զույգ եղբոր հետ միաձուլված:
Հնդկաստանի խուլ գյուղերից մեկում ապրող Լաքշմի Թաթման, որը երկու տարի առաջ ենթարկվել է պլաստիկ վիրահատության, այժմ առողջ է և հաճախում է դպրոց:
Փոքրիկը ծնվել է բարդագույն պաթոլոգիայով: Նա ուներ չորս ավելորդ վերջույթ: Գյուղի բնակիչները համարում էին նրան առողջության և պտղաբերության  Աստվածուհու`  Հինդուի մարմնավորում, իսկ ոմանք անվանեցին նրան սարդ-աղջիկ: Փոքրիկը զուրկ էր քայլելու և նստելու ունակությունից, բժիշկների պնդմամբ նա կմահանար, եթե շուտ չվիրահատվեր, թեև ընտանիքը բավականին գումար չուներ….

Լաքշմիին փրկեց հրաշքը: Նրա մասին իմացավ բավականին հարուստ մի բժիշկ` վիրաբույժ-օրթոպեդ Շարան Պատիլը, որն անվճար վիրահատեց աղջկան: Պահանջվեց 27 ժամ:
Թեև հիմա էլ աղջիկը խնդիրներ ունի (կոնքերի բացակայություն, ողնաշարի շեղվածք ) և դեռ պետք է վիրահատվի, բայց և այնպես աղջիկն ու իր ծնողները երջանիկ են, իսկ փոքրիկն ապրում է լիարժեք կյանքով: