ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ - Մեր պանթեոնը փոքր է ու տխուր


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
 1914 - 1984 
 Մեր պանթեոնը փոքր է ու տխուր,
 Իրար հավաքած մի քանի շիրիմ. 
Օ, մեծ մահերով հարուստ ժողովուրդ, 
Ո՞Ւր են քո որդոց շիրիմները հին:
 Դարեր՝ անոստան ու անհայրենիք, 
Քո որդիներին մեծագործ ու զոհ 
Ապրելիս՝ չեղա՜վ հայրենի տանիք, 
Մեռնելիս՝ չեղա՜վ հայրենական հող. 
ՈՒ հիմա օտար շիրմատներում 
Որբ ու մամռոտած հանգչում են նրանք, 
Մեկը՝ Սենայի ափերին հեռու, 
Մեկն՝ ամերիկյան խուլ երկնքի տակ.
 Եվ քանի՜ մեծեր, օ, անլուր օրհաս, 
Սրահար ընկան անապատի մեջ, 
Շիրմի փոխարեն՝ տատասկ ու ավազ 
Եվ ապրողներիս մորմո՜քը անվերջ...
 Մեր պանթեո՜նը. նա խուռն ու անշուք
 Աշխարհովը մեկ փռված է լռին. 
Օրհնա՜նք ու արցունք, օրհնա՜նք ու արցունք 
Հեռո՜ւ, հեռավոր մեր շիրիմներին...