ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Ռուբեն Հախվերդյան - Կեսգիշեր





Կեսգիշերը հյուսել է պարանը,

Լուսնեղջյուրը կախել երկնքից,

Ով շարժեց արծաթե վարագույրը,

Ում շշուկն արթնացրեց ինձ նորից:



Կեսգիշերը վառել է ջահերը,

Հեռացել են հյուրերը տանից,

Դատարկվել են բոլոր գավաթները,

Էլ չունեմ թասընկեր, կարեկից:




Կեսգիշեր, եկ հարբենք,

Ու խոսենք բացակա տղերքից,

Ում Աստված շատ սիրեց,

Ու նրանց բաժանեց մեզանից:



Ինչ-որ մեկը պոկեց վարագույրը,

Ոէ լսվեց կրակոց անկյունից,

Խնայեց այս անգամ էլ ինձ մահը,

Կեսժպիտ հեռացավ ինձանից:



Կեսժպիտ համտեսեց նա այդ փաստը,

Խոժոռվեց գինու սև մրուրից,

Կարմրում է ճերմակ առագաստը,

Որ կարել են սիրոյ համբույրից:



Կեսգիշեր, եկ հարբենք,

Գլորվենք լուսնի հետ կտուրից,

Առաջվա պես պոկենք

Մեր համբույրը կյանքի շուրթերից:



Երգելով խոսելու դաժան ախտը

Ինձ դարձել է կյանքի ուղեկից,

Ինչ արած, ես կերգեմ, դա է բախտս,

Շղթայված եմ ես իմ երգերից:



Միայն թե թույլ տվեք ինձ ապրել կյանքս,

Մի մտեք երգիս մեջ ձեռքերով,

Եւ խնդրում եմ, որ դուք ձեր ոտքերը

Չսրբեք իմ գրած երգերով:



Կեսգիշեր, եկ հարբենք,

Ու խոսենք լավ ու վատ օրերից,

Ախ, ինչ շուտ հեռացան

Ընկերներս այս մութ աշխարհից:



Մի պտույտ էլ կանի շուտով մահը,

Կտանի ինձ էլ իր ետևից,

Կեսգիշերը անցավ, եկավ պահը

Երգելու վերջին երգն իմ կյանքից:



Ես փորձում եմ կանգնել, բայց ոտքերս

Թուլացել են գինու փրփուրից,

Արձակեք ձեռքերիս շղթաները,

Որ կապել են ինձ իմ երգերից:



Կեսգիշեր, եկ հարբենք,

Համբուրվենք այս վերջին պտույտում,

Ինձ սպասում են այնտեղ,

Որտեղից երբեք ետ չեն դառնում: