ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Թոփ 10 ինտերնետային ռեկորդներ


1. Ամենափոքր ինտերնետ էջը գտնվում է www.guimp.com հասցեում,

2. 100 ամենաթանկ դոմեններից, որոնք վաճառվել են 2006-ին միայն 30-ն է օգտագործվել իր նշանակությամբ: Մնացածն օգտագործվել են գովազդային նպատակներով, իսկ դրանցից 9-ում ընդհանրապես ոչինչ չի տեղադրվել:

3. Պատմության մեջ ամենաթանկ դոմեններից մեկը` www.diamond.com-ը վաճառվել է 7,5 մլն դոլարով:

4. Ամենաթանկ դոմեններից է նաեւ www.business.com-ը, որը հեռավոր 1999-ին վաճառվել է 7,5 մլն դոլարով, սակայն վերջին տարիներին հազվադեպ են դոմենների գները գերազանցում 3 մլն դոլարը:

5. Ամենաերկար անվանումով դոմենը հետեւյալն է www.llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwyll-llantysiliogogogoch.com,

6. Ինտերնետում ամենախոշոր պրովայդերը սպասարկում է ավելի քան 42 մլն օգտագործողի. Դա ճապոնական NTT DoCoMo ընկերությունն է:

7. Աշխարհում ամենամեծ ինտերնետ-սրճարանը բացվել է 2000-ի նոյեմբերին Նյու Յորքում, որտեղ եղել է 628 համակարգիչ:

8. Ամենամեծ տուգանքն ինտերնետում կազմել է 10,7 մլն դոլար: Աբորտների ամերիկացի հակառակորդները տուգանվել են կայք բացելու համար, որտեղ տեղադրել են աբորտ անող բժիշկների նկարներ` «փնտրվում է» վերտառությամբ:

9. Ամենամեծ ինտերնետ-աճուրդը` eBay-ը գրանցվել է 1995-ին:

10. Ամենամասշտաբային ինտերնետ-հարցազրույցը եղել է Փոլ ՄքՔարթնիի հետ 1997-ին` Flaming Pie ալբոմի շնորհանդեսի ժամանակ: Նա online ռեժիմով ստացել է 3 մլն հարց, բայց պատասխանել է միայն 200-ին:

Աղբյուրը` Factroom.ru