ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

«Առաջին լրատվական»-ի պատասխանը Անժելա Սարգսյանին | Anjela Sargsyan krvaxndzor



«Առաջին լրատվական»-ի պատասխանը Անժելա Սարգսյանին
Հինգշաբթի երեկոյան եթեր հեռարձակված ծրագրի ժամանակ Անժելան և նրա «նախկին» ամուսին Ղազարը ամեն կերպ փորձել են հերքել մի շարք իրողություններ, որոնց մասին հանրությունը վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկացել էր մամուլից: Նկատի ունենալով, որ «նախկին» ամուսինները, թերևս հոգ տանելով իրենց անչափահաս աղջկա մասին, այդպիսի ռիսկային քայլի էին գնացել (իսկ ամուսնու պարագայում դա պարզապես հավասարազոր էր սխրանքի), մենք ամենևին էլ չէինք անդրադառնա եթերում հնչած ակնհայտ սուտ հայտարարություններին, եթե խոսքը չվերաբերեր մեր լրատվամիջոցի հեղինակությանը: Անժելա Սարգսյանը և իր ամուսինը, մասնավորապես, նշել էին, թե որևէ լրատվամիջոցի, այդ թվում` «Առաջին լրատվականին» հարցազրույց չեն տվել, հետևաբար` «Ես այդ մարդը չեմ. Անժելա Սարգսյան» վերտառությամբ հարցազրույցը, որն 1in.am-ը հրապարակել էր լուսանկարների տարածման (բայց ոչ հրապարակման) առաջին իսկ օրը, հորինված է:
Ստորև նախ անդրադառնում ենք հնչած ստերից կարևորներին:


Սուտ համար 1. Անժելան և Ղազարը ամուսնալուծված են արդեն մեկուկես տարի, դրա պատճառը ամենևին լուսանկարները չեն, և իրենք շարունակել են ապրել նույն հարկի տակ` չվնասելու համար դերասանուհու վարկին: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են նրանք այս տարվա ամռանը որպես սիրող ամուսիններ հանդես եկել «Նանե» ամսագրի 2011թ. հուլիս-օգոստոս համարում, իսկ հարցազրույցում անգամ նշել իրենց ապագա ծրագրերի մասին:
Սուտ համար 2. Պոռնոգրաֆիկ բնույթի բոլոր նկարներում պատկերվածը ոչ թե Կարեն Արեյանն է, այլ Ղազար Ավետիսյանը: Ներկայումս փակ anjelasargsyan.com կայքում հրապարակված լուսանկարներում երիտասարդի մարմնի վրա պարզորոշ երևում էր восьмигрань կոչվող դաջվածքը, ինչը «գողական» կյանքով ապրել է խորհրդանշում: Թե որքանով է այդ դաջվածքը համատեղելի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության դասախոսի կենսակերպի հետ, թողնում ենք ընթերցողի դատին:

Սուտ համար 3. Կռվախնձորում Անժելան նշում է, որ ոչ մի աղանդի չի պատկանում և երբեք չի պատկանել: Ստորև ներկայացնում ենք հայտնի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը պատկանող կայքում (http://7×70.org/) տեղադրված «Ժայռի վրա» հաղորդումը` նվիրված Անժելա Սարգսյանին: Բացի այն, որ դրա առնվազն 20-30 տոկոսը Անժելայի կողմից բաց կրոնական քարոզ է, հաղորդման մեջ ներառված են նաև կադրեր, որոնք ամենայն հավանականությամբ արվել են «Կյանքի խոսքի» հավաքներից մեկի ժամանակ, երբ դերասանուհին մարմնավորել է հաշմանդամի կերպար և համապատասխան քարոզչություն արել:
Անսալով մեր բազմաթիվ ընթերցողների ֆեյսբուքյան հորդորներին` չենք ներկայացնի մեր լրագրողի և Անժելայի հեռախոսազրույցների այլ, ավելի սուր հատվածներ, ինչպես խոստացել էինք երեկ: Նշենք միայն, որ ակնհայտ դրական ֆոնով արված հարցազրույցից հետո պարզապես ապշել կարելի է դերասանուհու կողմից նման վերաբերմունքից: Իսկ թե որքանով են իրականությանը համապատասխանում մեր հասցեին նրա հնչեցրած մեղադրանքները` հաշվի առնելով վերը բերված փաստերը, թողնում ենք բացառապես մեր ընթերցողների դատին:

Աղբյուր՝ 1in.am