ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Ամազոնի տակ հսկա գետ են հայտնաբերել


Բրազիլացի գիտնականները Ամազոնի տակ 4 հազար մետր խորությամբ գետ են հայտնաբերել: Ինչպես նշում է mignews.com-ը, գետը հոսում է արևմուտքից արևելք, այնպես ինչպես նույն Ամազոն գետը:
Գետը հայտնաբերել են Բրազիլիայի ազգային հետազոտությունների կենտրոնի գիտնականները Էլիզաբեթ Պիմենթելի գլխավորությամբ: Նրանք ուսումնասիրել են 241 ջրահորերը, որոնք փորվել են Petrobras ընկերության կողմից:
Սենսացիոն հայտնագործության հեղինակները պնդում են, որ գետը շատ ավելի դանդաղ է հոսում, քան Ամազոնը: