ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Փոփոխություն բլոգում...


Երևի բոլորտ էլ նկատեցիք բլոգում կատարված փոփոխությունները... Նախ բլոգը հիմնովին փոփոխվել է, անցնելով Blogger համակարգին... Blogger-ը դա Գուգլի կողմից ստեղծված մի համակարգ է, որը նախատեսված է անվճար բլոգներ ստեղծելու համար։ Սկզբում ես թերագնահատում էի այս համակարգը, այն սկզբունքով, որ լավը - անվճար չի լինում։ Սակայն ամբողջ համակարգը ուսումնասիրելուց հետո եկա այն համոզման, որ Բլոգգերը այս ոլորտում առաջատարներից մեկն է... Նշեմ առավելությունները՝

1. Ամբողջովին անվճար է,
2. Տալիս է երրորդ կարգի դոմեն անվճար (Ձեր անունը.blogspot.com),
3. Թույլատրում է HTML, CSS մասնակի և լրիվ փոփոխություններ,
4. Թույլատրում է շապիկի լրիվ փոփոխություն մի քանի վայրկյանում,
5. Թույլատրում է Java Script սկրիպտների տեղադրում,
6. Ունի Գադջեթ/Վիդջեթ - ների հնարավորություն,
7. Ունի շատ պարզ ինտերֆեյս  և այլ շատ օգտակար հատկություններ...