ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Ինչպե՞ս գրել հայերեն



Հարգելի այցելուներ, մենք Հայ ենք, և պետք է գրենք ու կարդանք հայերեն, դրա համար կան շատ տարբերակներ, սակայն ամենակիրառելին դա Յունիկոդն է։ Յունիկոդի տառերի դասավորությունը ներկայացված  է նկարում... Դրա համար նախ անհրաժեշտ է, որ մեր օպերացիոն համակարգում նախապես լինի հայերեն փաթեթը։ Windows 7 համակարգում ավտոմատ  կերպով դա արվում է տեղադրման ժամանակ։ Իսկ Windows Xp համակարգում դա անում ենք ինքնուրույն՝


Մտնում ենք Панель управления> Язык и региональные стандарты


Սկավառակատարում դնում ենք Windows Xp համակարգի սկավառակ, և նշում ենք առաջին նշիչը, որից հետո սեղմում ենք OK։
Սպասում ենք մի քանի րոպե...


Վերբեռնում ենք համակարգիչը...


Այժմ երբ ունենք լեզվի հայերեն փաթեթը, պետք է բեռնենք Armenian UN Keyboard Driver ծրագիրը։ Ծրագիրը տեղադրելուց հետո համակարգիչը նորից վերբեռնում ենք, և արդեն լեզուների ընտրությունում ավելանում է հայերենը՝