Հարգելի այցելուներ, կարծում եմ յուրաքանչյուր բլոգգերի պարտականությունն է ներկայանալ իր ընթերցողին։ Արդեն երկար ժամանակ է, ինչ ստեղծվել է բլոգը, բայց ես չեմ հասցրել ծանոթանալ Ձեր հետ... ուրեմն լրացնենք այդ բացը՝
Ես Կարեն Գասպարյանն եմ, ծնվել եմ 1992թ. Գյումրի քաղաքում։ 2007 թվականին ընդունվել, և 2011թ. գերազանց ավարտել եմ Շիրակի Տարածաշրջանային Պետական Քոլեջը, որից հետո ուսումս շարունակում եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Մասնագիտությամբ Ծրագրավորող և Ցանցային ադմինիստրատոր եմ: Համակարգչից բացի ունեմ մի շարք հետաքրքրություններ... օրինակ սպորտ, կինո, թատրոն և այլն...
Ապագա ծրագրավորողներին խորհուրդ եմ տալիս գրքեր կարդան, ծրագրեր ուսումնասիրեն և չտարվեն խաղերով... օգտվեք ինտերնետի բազմազան հնարավորություններից, ի վերջո ինտերնետը միայն սոցիալական ցանցը չէ...
Այցելում եմ նաև սոցիալական ցանցեր... խելամիտ և իմաստալից հարցերին սիրով կպատասխանեմ։
Հարգանքներով Կարեն Գասպարյան։