ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Հումորային ստատուսներ



Ինչքան շատ մարդ է քեզ սիրահարվում, այնքան ավելի միայնակ ես զգում քեզ,ամեն նոր օր ավելի ուժգնորեն փորձելով գտնել նրան`ում կկարողանաս նաև դու սիրել…
***
Լինում են մարդիկ, որոնք նման են զրոյի` նրանց միշտ անհրաժեշտ է. որ իրենցից առաջ թվեր լինեն:‌
***
Միայն տխմարներն ու հանգուցյալները երբեք չեն փոխում իրենց կարծիքները‌
***
Սերը աքսիոմա չէ, դա մի թեորեմ է, որ ամբողջ կյանքում և ամբողջ կյանքով պետք է ապացուցել
***
Հիվանդագին ինքնասիրություն ունեցողին թվում է, թե մարդիկ իրեն խոցելու համար են,‌
***
Մենության պահին մարդ չի գիտակցում, որ հոգով միասին է այն մարդկանց հետ ովքեր նույնպես միայնակ են:




***
Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:
***
Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...
***
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել
***
Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ...
***
Ոչ ամեն գեղեցկություն է սեր ներշնչում.երբեմն այն աչք է շոյում,սակայն սրտերը չի նվաճում..
***
Երջանկությունը մի գնդակ է,որի հետևից մենք վազում ենք,մինչ նա գլորվում է,և որը մենք ոտքով հրում ենք,երբ այն կանգնում է...
***
Արտասուքը աչքը կծանրացնե,բայց միտքը կթեթևացնե։
***
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում, Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում.
***
Վեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում:
***
Կյանքում ամենամեծ երջանկությունը,դա այն է , երբ ամուր գրկում ես սիրածդ էակին,ապրում այդ րոպեները,ասես վերջինը լինեն....
***
Չկա ավելի գեղեցիկ ոչինչ. սիրահար զույգերի խոսաքցուցյունից` որոնք լռում են:
***
ԵՎ լոկ այնժամ է սխրանքը սկսվում, երբ վերանում է ամեն մի հնար:
***
Սիրում ենք դատելով, գերադասում ենք համեմատելով:
***
Ավեւի դժբախտ է նա ում դուր չի գալիս ոչ ոք,քան նա ում չի սիրում ոչ մեկը:
***
Երազել է տալիս մութը, իսկ երազել մենք չենք ուզում:
***
Ես այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու...
***
Ինչ-որ մեկին փորձել մոռանալ` նշանակում է անընդհատ հիշել նրա մասին: Մտածմունքն ու հուշերը միայն ամրապնդում են ՍԵՐԸ:
***
Կանանց սրտի մեջ երկյուղն ու սերը միշտ համաչափ են: Կամ նրանք բնավ գոյություն չունեն և կամ անչափ են:
***
Ես չեմ սիրում թույլ մարդկանց, ոչ նրա համար, որ նրանք թույլ են, այլ նրա համար, որ իմ ուժեղությունը ընկալում են որպես սառնասրտություն:
***
Հանգստության արժեքը հասկանում ես միայն այն ժամանակ,երբ թեկուզ մեկ անգամ ուղիղ ես նայում վտանգի աչքերին...
***
Ես երբեք չեմ ասել, թե դա քո սխալն էր, այլ ասել եմ, որ քեզ եմ մեղադրում...
***
Ավելի լավ է ինձ հեռվից նայես, քան կանգնես կողքիս ու նայես հեռու...
***
Ամենացավալիներից ոչ քիչ ցավալի է այն, որ հրաժարվում ենք այն ամենից, ինչին անկարող ենք հասնել...
***
Երբեք չեն հասկանա քեզ, ուստի գնահատիր նրանց, ովքեր գոնե փորձում են այդ անել..
***
Մի շտապիր դատել ինձ, քանի որ դու տեսնում ես այն, ինչ արել եմ, ու չես տեսնում այն, ինչ կարող եմ...
***
Բարի լինելը շատ հեշտ է, արդարացի լինելը`ահա ինչն է դժվար:
***
Բարի լինելը շատ հեշտ է, արդարացի լինելը`ահա ինչն է դժվար:
***
Ամեն ինչում հարկավոր է չափը պահպանել , նույնիսկ համեստության մեջ:
***
Ուժեղ մարդիկ միշտ պարզ են
***
Չկա ավելի տխուր տեսարան , քան երիտասարդհոռետեսի տեսքը
***
Սիրել` նշանակում է ապրել այն անձի կյանքով, որին սիրում ես:
***
Ամոթը երբեմն արգելում է այն, ինչ չեն արգելում օրենքները:
***
Այն մարդիկ, որոնք ցանկանում են վախ ներշնչել, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք վախկոտ են:
***
Ամենավնասակարը այն հաստագլուխն է, որին խելքահան են արել:
***
Ով բոլորին ընկեր է, ես նրան իմ ընկերը չեմ համարում:
***
Ծայրահեղորեն դճվար է պահպանել այն, ինչ դուր է գալիս շատերին:
***
Խորհուրդը միշտ խոստովանություն է:
***
Սառույցն էլ այրել գիտի կրակի պես...
***
Ներել պետք է լռությամբ, այլապես դա ինչ ներում է:
***
ՎԱՏ ԸՆԿԵՐԸ ՆՄԱՆ Է ՍՏՎԵՐԻ,ՈՐՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ Է ԱՐևԻ ՀԵՌԱՆԱԼՈՒՆ ՊԵՍ։
***
ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՀԱՎԱՏՆ Է, ՈՐ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆ....
***
Մենք ապագա ենք մտնում անցյալին նայելով:
***
ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ Է,ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՄԱՐՄԻՆ ԱՌԱՆՑ ՀՈԳՈՒ.
***
ՈՒմ հազվադեպ են տեսնում, նրան արագ են մոռանում:
***
ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ՇՆԵՐԻ-ՈՐՔԱՆ ՈՐ ՎԱԽԵՑԱՐ,ԱՅՆՔԱՆ ԿՀԱՐՁԱԿՎԵՆ
***
ՀՈԳԵՊԵՍ ԾՈՒՅԼԵՐՆ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԴԺՎԱՐԻՆ Ւ ԱՆԿԱՐԵԼԻ ԽՈՍՔԵՐԸ
***
ՀԱԿԱՃԱՌՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԵՆ,ԻՆՉ ՊԱՏԿԵՐԸ ՍՏՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
***
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը: Բավական է սիրել նրան:
***
Ջահել ժամանակ մենք ապրում ենք, որպեսզի սիրենք: Հասուն տարիքում մենք սիրում ենք, ոպեսզի ապրենք:
***
Դուք դիտում եք աստղը երկու պատճառով. Նրա համար, որ այն փայլում է և նրա համար, որ այն անհասանելի է: Սակայն ձեր կողքին կա ավելի քնքուշ փայլ ու ավելի խորունկ գաղտնիք` կին արարածը:
***
Մեծ խելքի դժվարություններից մեկը այն է,որ նա անխուսափելիորեն հասկանում է ամեն ինչ՝և արատները,և առավելությունները:
***
Շատ տղամարդիկ` սիրահարվելով այտի փոսիկին, սխալմամբ ամուսնանում են ամբողջ աղջկա հետ:
***
Նա, ով պնդում է, որ փողն ամեն ինչ կարող է անել, ամենայն հավանականությամբ ինքը կարող է ամեն ինչ անել հանուն փողի:
***
Երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր . . .
***
Բախտը հոգնում է միևնույն մարդկանց մշտապես քաջալերելուց:
***
Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով:
***
Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:
***
Ով երբեք երեխա չի եղել , երբեք հասուն մարդ չի դառնա:
***
Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է։
***
Նա, ով չի կարող լռել, հազվադեպ է կարողանում լավ խոսել:
***
Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին:
***
Ինչ որ լավ է, վառվում է ու վառում, Ինչ որ լավ է, միշտ վառ կմնա...
***
Հաղթել` նշանակում է սեփական շմարտացիությունդ ապացուցել հակառակորդիդ:
***
Ոչ թե համբերության, այլ անհամբերության շնորհիվ են ժողովուրդները ազատության հասնում:
***
Եվ ամեն անգամ քեզ հանդիպելիս Ես թեթևակի բարև եմ տալիս Ու անցորդներին այնպես է թվում Թե մենք հազիվ ենք իրար բարևում Չգիտեն նրանք և ի'նչ իմանան Որ կանգ է առնում սիրտն իմ մի վայրկյան Որ ես քայլերս եմ մի պահ շփոթում Մոռանում աշխարհն օդ փնտրում օդում:
***
Լռության րոպե՜... Երբեմն այն թա՜նկ է ավելի, Թա՛նկ, քան ասված խոսքերը բազում...
***
Ինչքան շատ մարդ է քեզ սիրահարվում, այնքան ավելի միայնակ ես զգում քեզ,ամեն նոր օր ավելի ուժգնորեն փորձելով գտնել նրան`ում կկարողանաս նաև դու սիրել…