ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Ծածկաթերթիկներ պատրաստելու և գաղտնի արտագրելու մի քանի տարբերակ



Ուսանողների քննական շրջանում շատերը փորձում են ակնկալած գնահատականը ստանալու համար հեշտ միջոցների դիմել: Առաջարկում ենք ծածկաթերթիկների մի քանի տարբերակ: 
Սովորական ծածկաթերթիկ: Սովորական թուղթ է, որի վրա փոքր տառերով և խիտ գրված են մեկ կամ մի քանի հարցերի պատասխաններ: Այս ծածկաթերթիկներից արտագրելը բավականին դժվար է: Թերևս հեշտ լինի արտագրել, եթե նստել եք լսարանի մեջտեղում և դասախոսի հայացքն անմիջապես Ձեզ չի ուղղված, բայց Դուք նրան շատ լավ եք տեսնում:

Ծածկաթերթիկ ռումբ: Յուրաքանչյուր հարցատոմսի պատասխանը պետք է գրել նոր թերթիկի վրա, սակայն նախապես դնել այն թղթի տակ, որի վրա գրվելու է պատասխանը: Գիրչը պետք է ուժեղ սեղմել, առաջին թերթը, որի վրա գրում էիք, կարելի է գցել: Քննության ժամանակ ընտրում եք տոմսը և գրելու համար վերցնում առաջին հայացքից մաքուր թուղթը, սակայն իրականում դա հարցի պատրաստ պատասխանն է:
Գրքային ծածկաթերթիկ: Գրքից կտրված թերթիկներ են: Այսպիսի ծածկաթերթիկից արտագրելը բավականին դժվար է, սակայն այն պատրաստելու համար ժամանակ գրեթե չի պահանջվում:
Փաթեթանման ծածկաթերթիկ: Սա զուգարանի թղթի վրա տպած տեքստ է: Առավելությունն այն է, որ փոքր կտորի վրա հնարավոր է տեղադրել բոլոր հարցերի պատասխանները: Եթե դասախոսը նկատի, որ արտագրում եք, անհրաժեշտ է այն մտցնել զուգարանի թղթի փաթեթի մեջ և խնդրել մեկ րոպեով դուրս գալ լսարանից:
Հաշվիչային ծածկաթերթիկ: Գրանցումների գրքույկ է, որում գրված են հարցերի պատասխանները: Այն քննությունների դեպքում, որոնցում անհրաժեշտ է հաշվիչ, այս տարբերակը գործում է 95%-ով:
Օձիքային ծածկաթերթիկ: Ցուրտ եղանակին, երբ սկսվում է տաք հանդեձանք հագնելու ժամանակը, պետք է այնպիսի հագուստ հագնել, որի օձիքը վեր կձգվի և ներսի կողմից կամրացվի ծածկաթերթիկը: Երբ անհրաժեշտ է օգտվել ծածկաթերթիկից, տպավարություն ես ստեղծում, թե իբր շոգ է, իջեցնում ես ճարմանդը և, խնդրեմ, կարդում անհրաժեշտ նյութը:
Ծածկաթերթիկների այս տեսակներն արդեն փորձվել են երկար տարիներ: Այսօր նույնիսկ վաճառքում են հայտնվում այնպիսի իրեր, որոնք օգտագործվում են որպես ծածկաթերթիկ: Օրինակ` Գերմանիայում հայտնվել է այնպիսի մատիտ, որը կարելի է «ուսանողի ուրախություն» անվանել: Նրանից ձգվելով դուրս է գալիս թուղթը, ապա վերադառնում տեղը: Այս թուղթը ևս կարելի է օգտագործել քննությունների ժամանակ «ըստ նպատակի»:
Այսօր շատ արդիական են նաև այսպես ասած` անլար (Blue Tooth) ծածկաթերթիկները կամ ականջակալները, նույնիսկ անտեսանելի ականջակալ է ստեղծվել:
Աղջիկներն ավելի հաճախ սիրում են քննությունների ժամանակ կարճ կիսաշրջազգեստ հագնել և ծածկաթերթիկները թաքցնում են զուգագուլպայի տակ:
Աղբյուր