ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Ինտերնետում ներկայանալու նպատակները




Ինտերնետի անսահմանափակ հնարավորությունները տարբեր ազդակներով դեպի իրեն են ձգում առևտրային ֆիրմաներին, գիտահետազոտական կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին և կառավարական հիմնարկներին: Իսկ ինչու ոչ, Չէ որ միացումն ինտերնետին հնարավոր է դարձնում հաղորդել-ընդունել ամեն տեսակի տեղեկատվություն և մատուցել-օգտագործել զանազան ծառայություններ, բավականաչափ փոքր ծախսումներ կատարելով:
Ինտերնետում ներկայացված լինելու պահանջմունքը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ: Հնարավոր նպատակներ կարող են լինել.


Անձնական էջը իր մասին, իր հաջողությունների, պահանջմունքների ու հնարավորությունների և այլնի մասին համաշխարհային հասարակությանը իրազեկելու ցանկությունը: Խոսքը սոսկ ինքնագովազդ պարունակող պարզունակ էջի մասին չէ: Դուք կարող եք ստեղծել փաստաթղթերի մի բարդ հիերարխիա, հրապարակելով, օրինակ, Ձեր սեփական հուշերը, թեզերը, երաժշտական ստեղծագործությունները կամ տեսաֆիլմերը:
Ըստ հետաքրքրասիրությունների միավորումը. Համախոհների շրջանում տեղեկատվության փոխանակման ցանկությունը: Բազմազան երկրպագուներ, բանահավաքներ, սիրող մեղվաբույծներ, այգեգործներ, տարբեր հաստատությունների շրջանավարտներ, շատ-շատ այլ և այլ հասարակական և ոչ պետական կազմակերպություններ ու միավորումներ լիովին կարող են իրենց թույլ տալ ունենալ սեփական էջն Ինտերնետում: Դրանով նրանք քարոզում են իրենց գործունեությունը, գովազդում իրենց միջոցառումներն ու հրապուրում այլոց համալրելու իրենց շարքերը:
Առևտրային կազմակերպությունները. Հազիվ թե Դուք Ինտերնետով ավտոմեքենա կամ հեռուստացույց պատվիրեք, քանի որ ֆիրմաների մեծ մասն այսօր իր էջերն Ինտերնետում օգտագործում է միայն գովազդային նպատակներով, տեղադրելով այնտեղ տեղեկություններ ֆիրմայի արտադրանքի վերջին նմուշների, գների ու զեղչերի, տեղական ներկայացուցչությունների հասցեների մասին և այլն, սակայն էլեկտրոնային առևտուրն Ինտերնետում գնալով թափ է հավաքում և այսօր արդեն կատալոգով ապրանք պատվիրելը և հաշիվ ստանալը դիտվում է որպես սովորական ծառայություն, իսկ եթե ապրանքը կարելի է ուղարկել փոստով, գրականություն, մագնիսական և օպտիկական սկավառակներ, կենցաղային իրեր, ապա ինտերնետը կարելի է համարել հաճախորդների համապատասխան ցանկությունների բավարարման մի կատարյալ միջավայր։ սրընթաց աճում է բոլորովին նոր տեսակի ֆիրմաների թիվը, որոնք աշխատում են առանց խանութների ու ներկայացուցչությունների: