ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Կորպորատիվ Ցանցեր


Web ծառայությունը սկզբնապես ձևավորվեց իր մոլորակային տարբերակով, որն ապահովում է աշխարհի տարբեր կետերից site-երին դիմելու հնարավորությունը: Այնուհետև ծառայության հիմքում ընկած տեխնոլոգիաները կիրառվեցին կազմակերպությունների քոմփյութերային ցանցերի համար, մասնավորոպես այնպիսիների, որոնց առանձին միավորները տեղաբաշխված են մեծ հեռավորությունների վրա՝ տարբեր երկրներում և քաղաքներում:

Դրանց շարքից են առաջին հերթին արտադրական կորպորացիաները՝ իրենց մասնաճյուղերով, և համալսարանները՝ իրենց կրթական համալիրներով (campus): Համապատասխանաբար Web տեխնոլոգիաների վրա հիմնված կազմակերպությունների ցանցերը կոչվեցին Կորպորատիվ (կամ campus-ային): Web տեխնոլոգիաների այսպիսի մեծամասշտաբ կիրառումը՝ Internet գլոբալային ցանցից մինչև կազմակերպության ցանցեր՝ միասնականացված տեխնիկական, ծրագրային և էրգոնոմիական բաղադրամասերով, հեշտացնում է սպասարկող անձնակազմի պատրաստումը և օգտագործողների ուսուցումը, ինչպես նաև տնտեսապես նպատակահարմար է և աջակցում է բնագավառի հետագա զարգացմանը: