ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Անժելա Սարգսյանի նախկին ընկեր՝ Կարեն Արայանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել



Ինչպես արդեն հայտնի է, «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ և «չափազանց» անկեղծ  լուսանկարները հայտնվել էին համացանցում և բուռն քննարկումների  տեղիք էին տվել։ ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը օգոստոսի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմում էր ներկայացրել, որ իր նախկին ընկերը՝ նախկինում դատապարտված Կարեն Արայանը, առանց իր թույլտվության և գիտության լազերային սկավառակների, էլեկտրոնային կրիչների և ինտերնետի միջոցով տարածել է իր նեղ անձնական ինտիմ նյութերը (նկարներ, տեսաֆիլմեր):
Կատարված հետաքննությամբ և ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 2-ին Կ. Արայանը բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, որտեղ ներկայացրել է սեռական օրգաններ, սեռական հարաբերություններ և սեռական այլասերումներ պատկերող 49 նկար և խոստովանել, որ ս/թ օգոստոսի սկզբին վերը նշված նկարները ինքն է տարածել www.odnoklassniki.ru սոցիալական կայքում:
Սեպտեմբերի 17-ին Մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ կողմից ստացվել է փորձագիտական եզրակացություն, որի համաձայն՝ վերը նշված նյութերը պոռնկագրական բնույթի են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 144՝ Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը և 263՝ Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը, հոդվածների հատկանիշներով: