ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ

Հարգելի այցելուներ, կարող եք բաժանորդագրվել բլոգի նորություններին, ներմուծելով Ձեր էլ.հասցեն՝

Facebook-ի նոր գործիքները՝ «Ցանկանում եմ», «Կարդացել եմ», «Լսել եմ», «Դիտել եմ»



Facebook սոցիալական ցանցում պատրաստվում են նոր մեդիա գործիքներ մտցնել, որոնցից են` Read («Կարդացել եմ»), Listened («Լսել եմ»), Watched («Դիտել եմ»), Want («Ցանկանում եմ»): Այս մասին հաղորդում է TechCrunch կայքը:
Կայքի տեղեկություններով` պաշտոնական շնորհանդեսը կլինի առաջիկա հինգշաբթի օրը Facebook-ի հեղինակների համաժողովի ընթացքում: Հենց այդ օրը սոցցանցի ղեկավարությունը կգործարկի նոր տեսա- և ձայնապլատֆորմ: Նախատեսվում է, որ նոր գործիքներից Read-ը («Կարդացել եմ»), Listened-ը («Լսել եմ»), Watched-ը («Դիտել եմ») լինելու են մեդիապլատֆորմի մի մասը:
Փորձագետները նշում են, որ այս մեդիապլատֆորմի գործարկումից հետո այն բոլոր հնարավորություններն ունի դառնալու նոր սերնդի լիակատար հեռուստա- և ռադիոընկերություն
: