Մի ծեր և իմաստուն գնչու մի օր ասած իր թոռնիկին.
-Ամեն մարդու մեջ երկու գայլ է ապրում` սև և սպիտակ: Այդ գայլերը միշտ պայքարում են միմյանց դեմ: Նրանցից մեկը`սևը, խորհրդանշում է Չարիքը, նախանձը, խանդը, եսասիրությունն ու կեղծիքը: Իսկ մյուս գայլը` սպիտակը, ցույց է տալիս Բարիքը, խաղաղությունը, սերը,հույսը, ճշմարիտը, հավատարմությունը: Պապիկի ազդեցիկ խոսքերից հետո թոռնիկը միամտորեն հարցրեց. -Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում Սպիտակը, թե՞ Սևը Ծեր պապիկը ժպտաց և պատասխանեց.
-Միշտ հաղթում է այն գայլը, ում դու կերակրում ես…